Լրահոս

06.03.2012 13:00


Հոգեբան. «Դիմում են այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում»

Հոգեբան. «Դիմում են այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում»

 Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ  կենտրոնի թեժ գծին 2011թ. ընթացքում եղել է 2032 զանգ, որից 1678-ը ընտանեկան բռնությունների վերաբերյալ`1042-ը հոգեբանական բռնություն, 612-ը` ֆիզիկական և 24-ը` սեռական: 

«Երևանում գտնվող Ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 1325 այց, որից 288-ը` հոգեբանական բռնության դեպքերի վերաբերյալ, 160-ը` ֆիզիկական, 11-ը` սեռական բռնության: Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի ու Լոռու մարզերում գործող Ճգնաժամային կենտրոններում գրանցվել է 1247 զանգ, որից 806-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել»,–ասել է բանախոսը՝ նշելով, որ վերջին շրջանում իրենց կենտրոն զանգերը շատացել են, ինչը պայանավորված է կանանց շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ։

Կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանն էլ նշել է, որ ի տարբերություն այլ երկրների` Հայաստանում կինը լինելով ավանդապաշտ՝ իր ընտանիքը պահպանելու համար շատ դեպքերում դիմանում է խոշտանգումների, կտտանքների։ «Դիմում են այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում»,-ընդգծել է հոգեբանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը